Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիների ինքնազգացողությունը լավ է, ջերմել է միայն մեկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկի ջերմությունը բարձրացել է: Վերջինս կանցնի թեստավորում՝ նախքան կարանտինային ժամկետի ավարտը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Գրեթե բոլորն իրենց լավ են զգում: Միայն երեկ մեկ պացիենտի ջերմության բարձրացում է եղել: Նրան տեղափոխել ենք հիվանդանոց, կթեստավորենք: Մնացած բոլորին թեստավորելու են միայն կարանտինային ժամկետը լրանալուց հետո, որովհետև նրանք փաստացի գործնականում առողջ մարդիկ են: Նույնիսկ, եթե նրանց մոտ վիրուսը առկա է, 14-րդ օրվա վերջում այն պարզապես դուրս գալով օրգանիզմից, «բուժվելով», մեզ հնարավորություն կտա միանգամից ստանալ բացասական պատասխան»,- ասաց Թորոսյանն ու նշեց` հիմա թեստավորելու իմաստ չի տեսնում:

Նախարարը նշեց` դրանում համոզվել են, երբ մյուս օջախի հետ կապված անձանց` առանց նախանշանների թեստավորել են և հայտնաբերել մոտ 18 դեպք: Նա նկատեց` փաստացի դրա արդյունքում թվերն ավելացել են 18-ով, եթե թեստ չանեին, չէր էլ լինի: Հետևաբար, նախարարը մեկուսացված անձանց թեստավորելու իմաստ չի տեսնում, քանի դեռ նրանց մոտ չի առաջացել որևէ գանգատ և չի լրացել կարանտինի ժամկետը:

Իտալիայից մարտի 16-ին հատուկ չվերթով ժամանած ՀՀ 67 քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 122 է, որից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից:

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը