Երևանի ավագանու օրակարգից հանվեցին ոչ հրատապ հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին 46 կողմ ձայնով օրակարգից հանեց հրատապության կարգով ընդգրկված 9 հարց, որպեսզի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով նվազագույնի հասցվեն հանդիպումները և շփումները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը կայացվեց Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ։
46 «կողմ», 0 «դեմ» ձայներով օրակարգից դուրս եկան Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ անվանակոչելու, Մահաթմա Գանդիի արձանի տեղադրմանը համաձայնություն տալու, «Հայաստանի նկարիչների միություն», «Կույրերի, խուլերի միավորում», «Ժուռնալիստների միություն» ՀԿ-ներին գույքահարկի արտոնություն սահմանելու մասին և մի քանի այլ հարցեր:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ այդ հարցերը կներառվեն հաջորդ նիստի օրակարգում։
Կարդացեք հոդվածը` Русский