Հասարակական

«Հայփոստ» ՓԲԸ-ն կենսաթոշակների վճարումները կիրականացնի բացառապես տուն առաքելու միջոցով

1 րոպեի ընթերցում

«Հայփոստ» ՓԲԸ-ն կենսաթոշակների վճարումները կիրականացնի բացառապես տուն առաքելու միջոցով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով «Հայփոստ» ՓԲԸ-ն

հայտարարություն է տարածել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ ասված է․

«Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով, «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունք այցելելիս խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները․ սպասել դրսում, հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն, փոստային բաժանմունք մտնել հերթականությամբ, ներսում կանգնել սպասարկման սեղանից հնարավորինս հեռու:

Հարգելի թոշակառուներ և նպաստառուներ, կենսաթոշակների և նպաստների վճարումները կիրականացվեն բացառապես տուն առաքելու միջոցով: Խնդրում ենք կենսաթոշակների և նպաստների համար փոստային բաժանմունք չայցելել: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում