Հասարակական

Դատախազությունը էջմիածնեցի տիկնոջ զարմիկի հաղորդումը ուղարկել է ոստիկանություն

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը էջմիածնեցի տիկնոջ զարմիկի հաղորդումը ուղարկել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատախազությունը կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկի` իր անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու և տարածելու վերաբերյալ հաղորդումը ուղարկել է քրեական ոստիկանություն։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ, փաստաբան Գոհար Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում էր ներկայացրել իր անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց իր համաձայնության լրատվամիջոցներում, սոցցանցերում հրապարակելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում