Հասարակական

Երևանում կրակոցներ են հնչել. մեկ մարդ մահացել է

1 րոպեի ընթերցում

Երևանում կրակոցներ են հնչել. մեկ մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Եկմալյան 1/1 շենքի բնակարաններից մեկի մոտ կրակոցի ձայներ են լսվել, մեկ մարդ մահացել է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ասացին, որ ահազանգը ստացվել է առավոտյան 05։20-ի սահմաններում։

«Առավոտյան 05։20-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եկմալյան 1/1 շենքի բնակարաններից մեկի մոտ կրակոցի ձայներ են լսվել։ Այլ մանրամասներ այս պահին չկան»,- նշեցին ոստիկանությունից։

Դեպքի առթիվ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 օպերատիվ կառավարման կենտրոն նույնպես ահազանգ է ստացվել։

«Մենք նույնպես ահազանգ ենք ստացել, դեպքի վայր է մեկնել մեր ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի խումբը: Նրանք հոգեբանական օգնություն են ցուցաբերել սպանվածի այդ պահին տանը գտնվող ընտանիքի անդամներին, հարազատներին»,- ասաց ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում