Հասարակական

«Աերոֆլոտը» չեղարկել է Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա մի շարք չվերթներ

2 րոպեի ընթերցում

«Աերոֆլոտը» չեղարկել է Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա մի շարք չվերթներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության սահմանափակումների պատճառով «Աերոֆլոտ» ավիաընկերությունը փոփոխություններ է կատարել մարտի 18-28-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ուղղությամբ նախատեսված թռիչքների չվացուցակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջը։

Ավիաընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-28-ն ընկած ժամանակահատվածում չեղարկվել են SU1868 Մոսկվա-Երևան չվերթը, որը պետք է կայանար երեկոյան 20։40, SU1966 Մոսկվա-Երևան՝ ժամը 23։20-ի չվերթը։ Մարտի 20-28-ին չեղարկվել են SU1869 (Երևանից մեկնումը՝ ժամը 02:55­ին) և SU1967 (Երևանից մեկնումը՝ ժամը 04:55­ին) չվերթները:

Մարտի 23-28-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված մի քանի չվերթ, խոսքը Մոսկվայից մեկնող SU1858 (Մոսկվայից մեկնումը՝ ժամը 06:30­ին) և SU1862 (Մոսկվայից մեկնումը՝ ժամը 16:40­ին), ինչպես նաև Երևանից մեկնող SU1859 (մեկնումը՝ ժամը 11:20­ին) և SU1863 (մեկնումը՝ ժամը 21:35­ին) չվերթերի մասին է։

Չեղարկված չվերթների տոմսերի փոխանակումն ու վերադարձը հնարավոր է առանց տուգանքների։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ն և ՌԴ-ն կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթով դադարեցնում են ավիահաղորդակցությունը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում