Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Համատեղ ուժերով փորձենք ճիշտ լուծումներ գտնել

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Համատեղ ուժերով փորձենք ճիշտ լուծումներ գտնել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այս օրերին, հասկանալի պատճառներով, բազմաթիվ արտասահմանյան այցեր, ճամփորդություններ, տուր փաթեթներ են չեղարկվել, ինչի արդյունքում շատ տուրիստական կազմակերպություններ հայտնվել են մեծ գումարների վերադարձման խնդրի առաջ: Արդեն իսկ ոլորտում գործող բազմաթիվ տուրիստական ընկերությունների ղեկավարներ այս խնդրով դիմել են Տուրիզմի հայկական ֆեդերացիա եւ խնդրել հետամուտ լինել ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու հարցում: Այս ուղղությամբ է «ՀՀ»-ի զրույցը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ, զբոսաշրջության ոլորտի մասնագետ Մեխակ Ապրեսյանի հետ: Նա, մասնավորապես, նշել է. «Առաջին հերթին պետք է ոլորտին համակարգված աջակցություն ցուցաբերենք, պետք է կարողանանք վնասի չափը հաշվարկել եւ, ըստ հնարավորությունների, անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել: Առաջարկում եմ ոլորտում բարեխիղճ հարկատուներին ֆինանսական աջակցություն տրամադրել հարկային արտոնությունների, անտոկոս վարկերի տեսքով: Օրինակ՝ 2019 թ. հարկային վճարումների արդյունքների հիման վրա: Տնտեսվարողը մինչեւ ապրիլի 20-ը, ելնելով նախորդ տարվա շրջանառությունից, պետք է շահութահարկ վճարի ըստ իր ունեցած շահույթի: Հարկային արտոնությունների մասով կարելի է քննարկել՝ տարաժամկետ երկարաձգել կամ վերանայել դրույքաչափերի նվազեցման հարցը: Կան տրանսպորտային ընկերություններ, որոնք մեծ վարկեր ունեն վերցրած, ներդրումներ են կատարել, թարմացրել են տրանսպորտային պարկը բավական թանկարժեք մեքենաներով, եւ պետք է վարկերը ժամանակին վճարեն: Այս պարագայում է պետք նրանց «վարկային արձակուրդ» տրամադրել: Եվ խոսքը ոչ միայն տրանսպորտային ընկերությունների մասին է, այլեւ տուրօպերտորների, զբոսաշրջային ընկերությունների»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում