Հասարակական

Օտարերկրացու աշխատանքի թույլտվության ընթացակարգն ապահովվելու է միայն էլեկտրոնային տարբերակով

2 րոպեի ընթերցում

Օտարերկրացու աշխատանքի թույլտվության ընթացակարգն ապահովվելու է միայն էլեկտրոնային տարբերակով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու ընթացակարգն առաջիկայում ապահովվելու է միայն էլեկտրոնային տարբերակով։ Այսմասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«Հարգելի՛ քաղաքացիներ, գործատուներ, օտարերկրացիներ,

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու ընթացակարգն առաջիկայում ապահովվելու է միայն էլեկտրոնային տարբերակով: Ուստի խնդրում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 12-ին N 493-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերի փաթեթը՝ ստորագրված և սքանավորված տարբերակով, փոխանցել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով՝ https://e-request.am/hy/, կամ ուղարկել [email protected], [email protected] հասցեներով:

Lրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև անհրաժեշտ ձևաչափերը կարող եք գտնել http://employment.am կայքում։ Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել 095 20 10 20 կամ 060 65 27 01 հեռախոսահամարներով:

Հորդորում ենք հնարավորության դեպքում, առաջիկա մեկ ամսվա ընթացքում խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ այցելելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում