Life

Սանկտ Պետերբուրգում կցուցադրվի ռեժիսոր Աշոտ Ջազոյանի «Ընտանեկան հաշիվ» ֆիլմը

1 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգում կցուցադրվի ռեժիսոր Աշոտ Ջազոյանի «Ընտանեկան հաշիվ» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սանկտ Պետերբուրգի «Ավրորա» կինոթատրոնում մարտի 17-ին տեղի կունենա հայազգի լրագրող, վավերագրական ֆիլմի ռեժիսոր Աշոտ Ջազոյանի «Ընտանեկան հաշիվ» ֆիլմի պրեմիերան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ֆիլմը պատմում է Վասիլի և Նատալիա Դոցենկոների ընտանիքում սիրո մասին. Ընտանիքն ապրում է քրիստոնեական կանոններով և դաստիարակում է երաժշտական տաղանդով օժտված 8 երեխայի:

Ֆիլմում ներկայացված են տան անդամների կյանքի մասին անկեղծ խոստովանությունները, խոհանոցում խոսակցությունները, ընտանիքի անդամների միջև ջերմությունը, ավագ երեխաների՝ Նադյայի և Վերայի կողմից ծնողների ամուսնության 25-ամյակի կապակցությամբ ընտանեկան հաշվի ստեղծումը, ամառային պարտեզում առաջին ընտանեկան ֆոտոսեսիայի նախապատրաստումը։

Ֆիլմն ավարտվում է աշնանային կադրերով, որոնց հեղինակը Կրասնոդարից լուսանկարիչ Օլգա Կոպիլն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում