Քաղաքականություն

Կառավարությունն արտահերթ նիստում կքննարկի արտակարգ դրություն մտցնելու հարցը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունն արտահերթ նիստում կքննարկի արտակարգ դրություն մտցնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 15:00-ին կհրավիրի արտահերթ նիստ, որում կքննարկվի Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրություն մտցնելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որոշեցինք ժամը 15:00-ին հրավիրել կառավարության արտահերթ նիստ, որտեղ պետք է քննարկենք կորոնավիրուսը կանխելու նպատակով հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու հարցը: Նիստը կլինի դռնբաց, կհեռարձակվի ուղիղ եթերով»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում