Հասարակական

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հռոմից Երևան ՀՀ քաղաքացիների տեղափոխմանն աջակցելու համար

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հռոմից Երևան ՀՀ քաղաքացիների տեղափոխմանն աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին ՀՀ քաղաքացիներին Հռոմից Երևան տեղափոխելու գործում աջակցելու համար:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նախարար Զոհրաբ Մնացականյանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«ՀՀ 67 քաղաքացիներ բարեհաջող վայրէջք կատարեցին Երևանում: Հրաշալի աշխատանք Հռոմում հայ դիվանագետների կողմից: Խորին շնորհակալություն եմ հայտնում եվրոպական Ատլանտիս ավիաուղիներին, Հայաստանի քաղավիացիային, ՀՀ առողջապահության նախարարությանը: Հատուկ շնորհակալություն Իտալիայի իշխանություններին՝ ընթացակարգերը դյուրացման համար, ինչպես նաև Մոլդովային և ԱԳ նախարար Աուրելիո Չիոքոային ինքնաթիռի անձնակազմի տեղափոխման հարցում ցուցաբերած աջակցության համար»,-նշել է Զոհրաբ Մնացականյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում