Վարչապետը հանդես կգա կորոնավիրուսը կանխարգելելու աշխատանքների մասին կարևոր հայտարարությամբ. Ավինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա կորոնավիրուսը կանխարգելելու աշխատանքների մասին կարևոր հայտարարությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով այն միջոցառումները, որը ՀՀ կառավարությունը իրականացնում է նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։

Ավինյանը հայտնեց, որ շարունակական կապի մեջ է եղել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ։ «Քաղաքապետարանի աշխատանքի շնորհիվ հիմնական մարդաշատ միջոցառումները, որոնք նախատեսվում էին քաղաքում, չեղարկվել են»,- հավաստեց փոխվարչապետը՝ նկատելով, որ «սոցիալական հեռավորության» մասին բացատրական աշխատանքները կկրեն շարունակական բնույթ։

Նա տեղեկացրեց, որ առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու, այսպես կոչված, ռապիդ-տեստեր, որոնք տալիս են հնարավարություն 15 րոպեի ընթացքում նախնական հաստատել կամ հերքել կորոնավիրուսի առկայությունը մարդու մոտ։ Դրանք հիմնականում կիրառվելու են սահմանային անցման կետերում, «Զվարթնոց» օդանավակայանում։

Փոխվարչապետ Ավինյանը հավելեց, որ մարտի 14-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վերաբերել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին։ Նա պարզաբանեց, որ հատկապես ծառայությունների ոլորտում էական ազդեցություն է ունեցել կորոնավիրուսի տարածումը։ «Մենք շատ կարճ ժամկետում կունենանք ծրագիր, որի շրջանակում փորձ կարվի մեղմել և կանխարգելել բացասական երևույթները»,- ընդգծեց նա։

Ավինյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսիկանխարգելման հանձնաժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքումաշխատանքըհեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։ Սա վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը, և ըստ ՀՀ փոխվարչապետի, այդ ցանկը կավելանա։ Նրա խոսքով՝ հեռահար աշխատանքի կազմակերպումը հնարավոր է իրականացնել նաև մասնավոր ոլորտում։

Տիգրան Ավինյանը խոսեց նաև թվային ծառայությունների կիրառման կարևորության մասին՝ հայտնելով, որ 2 տարում Հայաստանի պետական հատվածում կիրառվելու է մոտ 200 թվային ծառայություն։

Անդրադառնալով մարտի 15-ին հատուկ չվերթով Իտալիայից ՀՀ քաղաքացիների վերադարձին, փոխվարչապետը տեղեկացրեց, որ նրանց հենց Իտալիայում բաժանվելու են դիմակներ, և նրանք Հայաստանում լինելու են 14-օրյա կարանտինի մեջ։ Նա ընդգծեց, որ Իտալիայից բոլոր վերադարձողները, անկախ չվերթից, պետք է ենթարկվեն կարանտինի։

«Մեր գրասենյակը, արտաքին գործերի նախարարությունը և առողջապահության նախարարությունը 24-ամյա ռեժիմով շարունակում են աշխատել»,- շեշտեց Ավինյանը՝ հավելելով, որ կասկած չպետք է ունենալ առ այն, որ «բոլոր, նույնիսկ ամենավատ սցենարների դեպքում ունենք ելքի ճանապարհները»։

Հայերեն English

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ