Հասարակական

Հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը Մոսկվայում ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը Մոսկվայում ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում ձերբակալվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են «ՌԵՆ ՏՎ»-ի աղբյուրները։

Հարությունյանին տեղափոխել են Տվերի շրջանի դատախազություն ՝ արտահանձնման գործընթացը ստուգելու համար։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով կնախաձեռնի էքստրադիցիոն գործընթաց։

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապացույցներ կեղծելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Հարությունյանը մեղադրանքըչի ընդունում՝ պնդում է, որ հետախուզումն էլ անօրինական է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում