Հասարակական

Կրթության շարունակականությունը ապահովելու համար կազմակերպվելու են առցանց հարթակներ

2 րոպեի ընթերցում

Կրթության շարունակականությունը ապահովելու համար կազմակերպվելու են առցանց հարթակներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորհրդակցության ժամանակ կայացրել է կրթական և ոլորտային գործունեության շարունակականությանը նպաստող մի շարք որոշումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարված է նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Մարզպետարանների համար պատրաստվելու են դպրոցների ախտահանման ուղեցույցեր, ներկայացվելու է ախտահանող ընկերությունների և ախտահանող նյութեր արտադրող ընկերությունների ցանկ` ուսումնական հաստատություններում ախտահանման և հիգիենայի ապահովման գործողությունները պատշաճ կազմակերպելու համար: Կազմակերպվելու են առցանց հարթակներ ուսումնական հաստատությունների սաների կրթական գործընթացների շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Կազմվել են նախարարության աշխատակիցների խոցելի խմբերի ցանկեր` աշխատանքը հեռավար կազմակերպելու համար:

«Վաղվանից խիստ միջոցառումներ կիրականացվեն նախարարությունում հակահամաճարակային գործողությունների շրջանակներում` աշխատակիցների ջերմաչափումներ, ձեռքերի ախտահանում և այլն:Հանձնարարվել է թանգարանների և թատրոնների հետ մշակել և կազմել առցանց ծրագրերի ցանկ` սահմանափակումների այս փուլում աշակերտների կրթամշակութային ներգրավվածությունն ապահովելու համար: Կայացվել են այլ որոշումներ»,- ասված է հաղորդագրությունում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում