Հասարակական

ՀՀ ԿԸՀ-ն հետաձգում է ՏԸՀ անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների դասընթացները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԸՀ-ն հետաձգում է ՏԸՀ անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների դասընթացները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետաձգում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի

տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների դասընթացները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

«Հարգելի գործընկերներ,

Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու անհրաժեշտությամբ պայմանավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ

  • 2020 թվականի մարտի 15-ից տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են.
  • Դասընթացների անցկացման նոր օրերի վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն և տեղեկացում:

    Կոչ ենք անում նաև խստորեն հետևել Առողջապահության նախարարության ցուցումներին, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց»,- ասվում է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում