Հասարակական

«Դալմա Գարդեն մոլ»-ը մեկ շաբաթով փակվում է

2 րոպեի ընթերցում

«Դալմա Գարդեն մոլ»-ը մեկ շաբաթով փակվում է

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-23-ը չի աշխատի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է «Ֆեյսբուք»-ում առևտրի կենտրոնի էջում։

«Սիրելի հաճախորդներ ու գործընկերներ,

Ելնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից և մարդասիրական նպատակներից՝ ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել փակել Դալմա Գարդեն մոլը մարտի 16-ից մինչև մարտի 23-ը՝ կանխելու կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։

Այսօր մարդկության առջև ծառացած մեծ խնդիրը համընդհանուր է ու յուրաքանչյուրիս է վերաբերում: Մի շարք երկրներ՝ տնտեսական, իսկ բիզնեսներ ֆինանսական ճգնաժամի շեմին են։

Որպես շահույթ հետապնդող կազմակերպություն՝ Դալմա Գարդեն մոլը ևս մտահոգված է այս խնդրով։

Գնալով այս քայլին՝ մենք գիտակցում ենք, որ կունենանք ֆինանսական կորուստներ, սակայն առաջին հերթին արժևորվում ենք մարդու առողջությունը, մեր հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների բարօրությունը։

Եկեք գիտակցենք, որ ինչքան շուտ սկսենք տանը մնալ, այնքան քիչ կտարածվի վարակը։ Սովորենք մյուսների սխալներից և մաղթենք մեր բարեկամ երկրներին առողջություն։ Չսպասենք համաճարակի տարածմանը և ծայրահեղ իրավիճակի ստեղծմանը։ Գործենք հիմա։

Սիրելի հաճախորդներ, մնացեք տանը, թեյ խմեք, ֆիլմ դիտեք, վերջապես վայելեք ձեր մտերիմների ներկայությունը՝ հանգիստ և առանց շտապության:

Կոչ ենք անում բոլոր մեր գործընկերներին, ընկերություններին ու կազմակերպություններին նույնպես միանալ նախաձեռնությանը ու նպաստել երկրի բնականոն կյանքի շուտափույթ վերականգնմանը»,- ասվում է գրառման մեջ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում