Հասարակական

Էջմիածնում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով քլորաջրով մաքրվում են բոլոր փողոցները

2 րոպեի ընթերցում

Էջմիածնում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով քլորաջրով մաքրվում են բոլոր փողոցները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի քաղաքապետարանը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացնում է հատուկ ախտահանիչ միջոցառումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

«Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի փողոցներում և մայթերում իրականացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ` քաղաքի փողոցները մաքրվում են փոշեկուլ մեքենայի օգնությամբ, փողոցներում կատարվում են քլորամաքրման աշխատանքներ, քլորաջրով ախտահանվում են նաև մայթերը»,- գրել է Գասպարյանը:

Նրա խոսքով` այդ աշխատանքներն իրականացվում են Էջմիածնի քաղաքապետարանի Բնակարանային կոմունալ վարչության եւ «Բարեկարգում» հիմնարկի տնօրինության ուժերով: Էջմիածնի քաղաքապետն ընդգծել է, որ փողոցները կայանված մեքենաներից ազատելու գործընթացն ու մաքրող մեքենաների անխոչընդոտ ընթացքն ապահովել են ճանապարհային ոստիկանները:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Եվս 14 թեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ: Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ»,- գրել էր նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում