Նախարարությունը COVID-19-ի տարածման երկրներից վերադարձողների ինքնամեկուսացման հրահանգ է մշակել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը հրահանգ է մշակել, ըստ որի, նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից, պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրահանգում նշված է. «Հետևե՛ք հետևյալ ցուցումներին`

✅Մնացե՛ք տանը

✅Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից

✅Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը

✅Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է

✅Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս

✅Հաճախակի լվացե՛ք ձեռքերը

✅Առանձնացրե՛ք տնային պարագաները

✅Հյուրեր մի՛ ընդունեք

✅Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան

✅Հերմետիկ փակեք աղբամանը

✅Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը

Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին»:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը