Հասարակական

Առողջապահության նախարարը կրոնական կազմակերպություններին կոչ է անում զերծ մնալ զանգվածային ծեսերից

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարը կրոնական կազմակերպություններին կոչ է անում զերծ մնալ զանգվածային ծեսերից

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի էջի իր գրառմամբ կրոնական կազմակերպություններին կոչ է արել զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև նոր կորոնավիրուսի համաճարակի վտանգի իսպառ վերացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արսեն Թորոսյանը գրել է. «Անկեղծ ասած տեղյակ չեմ, թե մեր երկրում գործող կրոնական կազմակերպությունները ինչ որոշումներ ունեն իրենց ծիսակատարությունները շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ, սակայն ուզում եմ հիշեցնել, որ առնվազն Հարավային Կորեայում և մեր հարևան Իրանում նոր կորոնավիրուսային վարակը իր պայթյունաձև տարածումն է ստացել հենց կրոնական արարողությունների պատճառով։

Հետևաբար, կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։

Մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում