Հասարակական

Fly Dubai-ը հերքում է Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ թռիչքները չեղարկելու տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

Fly Dubai-ը հերքում է Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ թռիչքները չեղարկելու տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fly Dubai ավիաընկերությունը չի չեղարկել իր թռիչքները Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ավիաընկերությունից։

«Ավիաընկերությունը պարզապես որոշակի փոփխությունների է ենթարկում ընթացիկ չվացուցակը՝ կոմերցիոն նպատակներից ելնելով»,-շեշտեցին ավիաընկերությունից:

Ավելի վաղ «Զվարթնոց» օդանավակայանից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ «Ryanair» ավիաընկերությունը՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ, «Արմենիա» ավիաընկերությունը ՝Երևան-Լիոն, Երևան-Թել Ավիվ չվերթները չեղարկել են: «Qatar Airways»-ը Դոհա-Երևան, «Բելավիա»-ն՝ Մինսկ-Երևան, «Fly Dubai» ընկերությունը՝ Դուբայ-Երևան, և «Pegas Fly»-ը Սոչի-Երևան չվերթները նախատեսում են չեղարկել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում