2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգերի ամերիկացի հեղինակ եւ կատարող Բոբ Դիլանի համերգային շրջագայությունը Ճապոնիայում չեղարկվել Է կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Այդ մասին մարտի 13-ին հայտարարել Է շրջագայության կազմակերպիչ ճապոնական Udo Asrtists ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երգիչը պլանավորում Էր Ճապոնիայի քաղաքներում համերգներով հանդես գալ ապրիլի 1-ից մինչեւ 24-ը: Շոուի կազմակերպիչները ներողություն են խնդրել միջոցառումների չեղարկման կապակցությամբ եւ խոստացել են ավելի ուշ հայտարարել դրանց անցկացման նոր հնարավոր ամսաթվի մասին:
«Ուշադրության առնելով կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը՝ մեր վարչապետը հանդես Է եկել այն բոլոր համերգները կա՛մ չեղարկելու, կա՛մ հետաձգելու խնդրանքով, որոնք պլանավորված են մարտի վերջին եւ դրանից հետո: Մենք մեծ ափսոսանքով ենք հայտնում շոուն չեղարկելու մասին, բայց հանրային առողջության եւ անվտանգության պաշտպանության նկատառումներով մենք պարզապես այլ ընտրություն չունենք»,-ասված Է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:
Դիլանը Ճապոնիայում պետք Է 15 համերգ տար, Տոկիոյում՝ եզրափակիչ շոուով: Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենը նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրի տարածքում կազմում Է 1387, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի 697 ուղեւորներն ու անձնակազմի անդամները, որը գրեթե մեկ ամիս կարանտինի մեջ Է գտնվում Յոկոհամա քաղաքի նավահանգստում: Ճապոնիայում կորոնավիրուսի զոհ Է դարձել 26 մարդ, ներառյալ ճամփորդանավի յոթ ուղեւորներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: