Կորոնավիրուսի ռիսկով պայմանավորված հետաձգվել են միջոցառումներ ու փոխվել աշխատանքային ռեժիմները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի ռիսկով պայմանավորված հետաձգվել են մի շարք միջոցառումներ, իրադարձություններ, մրցույթներ, մի շարք հաստատություններ փոխել են աշխատանքային ռեժիմը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Կենգուրու 2020» մրցույթը, որը նախատեսված էր մարտի 19-ին, հետաձգվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Այբ» կրթական հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Նվարդ Առաքելյանը տեղեկացրեց.«Կրթական հաստատություններում դասերը դադարեցնելու որոշմամբ «Կենգուրու» մրցույթը հետաձգվում է: Ժամկետի մասին կհայտարարենք լրացուցիչ՝ պայմանավորված զարգացումներով»:

Գերմաներենի ուսուցման «Գյոթե» կենտրոնը, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, նույնպես փակ կլինի մինչև մարտի 23-ը։ Մշակութային բաժինը կշարունակի իր աշխատանքը օնլայն ռեժիմով։

‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի աշխատակազմը ևս անորոշ ժամանակով աշխատելու է տնից։ Հիմնադրամից հորդորել են քաղաքացիներին դեղերի կամ հետազոտությունների հետ կապված հարցերի դեպքում կապ հաստատել հիմնադրամի աշխատակիցների հետ հետևյալ տարբերակներով՝ 055 832 263, 95emma13@gmail.com

, Viber +374 55 832 263:

Հետաձգվել են նաև մշակութային միջոցառումներ: Մարտի 27-ին նախատեսված է անցկացնել «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, բայց քննարկվում է այն հետաձգելու հարցը: «Ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել, նմանատիպ միջոցառումները պարտադիր այցելելու համար չեն, ուստի հրատապության առաջին տողում չեն, բայց հարցը քննարկվում է»,-նշեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Զանգակ» գրատունը, հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակը և առաջնայինը համարելով երեխաների առողջությունը և անվտանգությունը, հայտնել էր, որ մարտի 14-ին կայանալիք «Հայրիկս իմ կողքին» գրքի շնորհանդեսը հետաձգվել է:

Հայերեն

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին