Քաղաքականություն

Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 13-ին՝ ժամը 12:00-12:30–ին, Իջևանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Կրակոցների հետևանքով որևէ վնաս չկա, տուժածներ՝ նույնպես»,- ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո:

Նա նշեց, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ զինված ուժերը հավատարիմ են մնում որդեգրած մարտավարությանը և բնակավայրերի ուղղությամբ չեն կրակում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում