Հասարակական

Հայաստանում մինչև այսօր իրականացվել է կորոնավիրուսի 262 հետազոտություն

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մինչև այսօր իրականացվել է կորոնավիրուսի 262 հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը մինչև օրս իրականացրել է 262 հետազոտություն, որից 4-ը եղել են դրական արդյունքով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք գերատեսչության «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված հայտարարությունից:

«Բոլոր պացիենտները հոսպիտալացված են և գտնվում են ինֆեկցիոն հիվանդանոցում: Դեպքերից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին: Այս պահի դրությամբ 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ արդեն մեկուսացված էին ևս 31 հոգի։ Ընթացքի մեջ են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները»,- նշված է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում