Ինովացիա

Հակոբ Արշակյանը DataArt Solutions-ի հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հարցեր

4 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը DataArt Solutions-ի հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային առաջատներից մեկի՝ DataArt Solutions ընկերության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերին, ծրագրերի իրականացման գծով տնօրեն (Delivery Director) Դմիտրի Շտիլլերմանին, Շվեյցարիայի DataArt ընկերության կորպորատիվ և բիզնեսի զարգացման գծով ղեկավար Ալեքսանդր Մակեյենկովին, ինչպես նաև ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին, մատնանշել այն շոշափելի արդյունքը, որը գրանցել է ընկերությունը Հայաստանում մեկ տարվա ընթացքում, իրագործված նախագծերն ու ներդրումները, ստեղծված տասնյակ աշխատատեղերը և հայ մասնագետների տաղանդի շնորհիվ ընկերության իրագործած խորքային զարգացման ծրագրերը։ Նախարարը ողջունել է ընկերության՝ գործունեությունը Հայաստանում զարգացնելու, ընդլանելու, խորացնելու, գործնական հարաբերություններն ընդլայնելու հեռանկարային ռազմավարությունը։

«Մենք վստահ էինք, որ Հայաստանում լավ է լինելու, բայց որ այսքան՝ չէինք կարող պատկերացնել»,- ասել է DataArt Solutions-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը, շնորհակալություն հայտնել ընդունելության համար, նշել, որ տպավորված է Հայաստանով ու հայ մասնագետներով, ընդգծել, որ Հայաստանը լավագույն երկրներից մեկն է բիզնեսի տեսանկյունից` գրանցումից մինչև բուն գործունեություն ծավալելը։

Նրա խոսքով՝ ընկերությունը սպասվածից ավելի արագ աճ է ունեցել Հայաստանում, և, հաշվի առնելով մեկնարկային տեմպերն ու հայ ինժեներների մասնագիտական ունակությունները, ընկերությունում համոզված են, որ յուրաքանչյուր տարի առավել մեծ արդյունքներ կգրանցվեն։

Կողմերը անդրադարձել են նաև ֆինանսական ոլորտում տեխնոլոգիաների կիրառման կարևորությանը, այդ ուղղությամբ գործակցության հեռանկարներին։

«Նախարարի խոսքով՝ Հայաստանում ոլորտը բավական զարգացած է, բայց դեռ կան բազմաթիվ ուղղություններ, որոնցում կարելի է նոր տեխնոլոգիական լուծումներ ներդնել։ Խոսվել է նաև արևելյան երկրներում համատեղ գործակցության հնարավորությունների մասին, կոնկրետ առաջարկների մասին, որոնք հնարավոր է համատեղել DataArt Solutions-ի ծրագրերի հետ։

Ալեքսեյ Միլլերը նաև ընդգծել է, որ հատկապես ԱՄՆ-ում, որտեղ իրենց հիմնական գործունեությունն է իրականացվում, առկա է մեծ հետաքրքրություն և պահանջարկ հայ մասնագետների նկատմամբ, ինչպես նաև՝ Հայաստանում բիզնես սկսելու ցանկություն: Այստեղ, սակայն, շատերը չգիտեն, թե ինչպես հասնել հայկական տաղանդներին և DataArt Solutions-ը կարող է կամուրջ հանդիսանալ Հայաստանի և նման ընկերությունների միջև։

Ալեքսեյ Միլլերը Հակոբ Արշակյանին մանրամասներ է ներկայացրել իրենց գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ այն 4 հիմնական ուղղություններով է իրականացվում՝ ֆինանսներ, մեդիա, առողջապահություն, զբոսաշրջային գործունեություն։ Ընկերության արտադրանքի 60%-ը շրջանառվում է ԱՄՆ-ում, 30%-ը Անգլիայում, շուրջ 10%-ը՝ Եվրոպայում։ Հիմա արդեն գրասենյակ են բացել Դուբայում՝ նպատակ ունենալով ներկայանալու և հաստատվելու նաև արևելյան շուկաներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու մի շարք ուղղություններ՝ կրթության ոլորտում, «Վիրտուալ կամուրջ» և այլ ծրագրի շրջանակներում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու և զարգացնելու գործակցությունը ներկայացված բոլոր ուղղություններով և հատկապես կրթության բնագավառում համատեղ ծրագրերի իրագործմամբ:

Ալեքսեյ Միլլերն ընդգծել է, որ Երևանն ամենալավ վայրն է բազմաթիվ ծրագրերի խորքային զարգացման և իրագործման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ. Հակոբ Արշակյան

Քաղաքականություն

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ. Հակոբ Արշակյան

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում