Գեղարքունիքում նախորդ տարվա անորակ շինարարության դիմաց չի վճարվել երեք կազմակերպության գումարները

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում նախորդ տարում իրականացված շինարարական անորակ աշխատանքների դիմաց պետությունը չի վճարել երեք կազմակերպության, որոնք չեն կատարել համապատասխան պայմանագրերով սահմանված պարտավորությունները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին Գանձակ համայնքում, պատասխանելով բնակիչների հարցերին, հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Նախորդ տարում մենք Հայաստանի Հանրապետությունում առաջինն էինք սուբվենցիոն ծրագրերի իրականացման քանակով ու ծավալներով:

Միեւնույն ժամանակ անորակ շինարարության չորս դեպք է արձանագրվել մեզանում, որը, մյուս կողմից, ամենանվազն է Հայաստանում: Շինարարական բոլոր տեղամասերում մենք ժամանակին հատուկ զգուշացրել ենք բոլոր շինարարներին, որ որեւէ անորակ աշխատանքի դիմաց իրենք չեն վճարվելու: Բացի այդ, կատարել ենք այցելություններ ու դիտարկումներ, տվել համապատասխան ցուցումներ՝ նկատված թերությունները վերացնելու մասին: Այդուհանդերձ, ճանապարհաշինական չորս տեղամասերում՝ Վարդենիկում, Գանձակում, Գեղարքունիքում եւ Ճամբարակի Նադարյան փողոցում որակը չի համապատասխանել սահմանված չափորոշիչներին, ուստի եւ այդ կազմակերպությունները չեն վճարվել:

Գանձակում եւ Գեղարքունիքում աշխատանքներն իրականացրել է նույն կազմակերպությունը: Մենք պարզել ենք, որ ճանապարհաշինության որակը չի ապահովվել հիմնականում երկու պատճառով. առաջին, որ ասֆալտապատման աշխատանքները կատարվել են եղանակային անբավարարության պայմաններում, եւ երկրորդ, որ մրցույթները շահած կազմակերպությունները չեն ունեցել շինարարության որակն ապահովող տեխնիկա: Կարծում եմ, որ սա դաս կլինի մյուսներին, որպեսզի չկրկնեն նույն սխալները եւ ամեն գնով ապահովեն շինարարության որակը: Մենք տարվա ընթացքում քանիցս զգուշացրել ենք Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Ծակքար-Մարտունի հատվածի ճանապարհաշինարարական կազմակերպությանը, արել համապատասխան դիտողություններ, սակայն այդպես էլ նրանց կողմից անհրաժեշտ հետեւություն չարվեց: Արդյունքում՝ այդ կազմակերպությանը չվճարվեց շուրջ 100 միլիոն դրամ: Մենք ոչ մի շինարարի կամ անձի հանդեպ կաշկանդված չենք, մեզ համար չկան արտոնյալներ, քանի որ նրանցից միայն օրենքով մի բան ենք պահանջում՝ որակյալ շինարարություն»,-նշեց Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա