Life

Alibaba-ի հիմնադիրը դարձել Է Ասիայի ամենահարուստ մարդը. Bloomberg

2 րոպեի ընթերցում

Alibaba-ի հիմնադիրը դարձել Է Ասիայի ամենահարուստ մարդը. Bloomberg
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Alibaba չինական կորպորացիայի հիմնադիր Ջեկ Ման (Մա Յուն) դարձել Է Ասիայի ամենահարուստ մարդը՝ առաջ անցնելով Reliance Industries հնդկական հոլդինգի սեփականատեր Մուքեշ Ամբանիից: Այդ մասին վկայում են Bloomberg գործակալության հրապարակած տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալությունը չինացու կարողությունը գնահատում Է 44,5 մլրդ դոլար, ինչը նրան 18-րդն Է դարձնում մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Ամբանիի կարողությունը, որը, ըստ Bloomberg-ի տվյալների, շուրջ 5,8 մլրդ դոլար Է կորցրել անցած 24 ժամվա ընթացքում, կազմում Է 41,8 մլրդ դոլար (վարկանիշի 19-րդ տեղը): Գործակալության փորձագետները նշում են, որ Մային հաջողվել Է կորուստները նվազագույնի հասցնել (գործակալության տվյալներով՝ գործարարի վնասն օրվա ընթացքում կազմել Է շուրջ 1 մլրդ դոլար) շարժական հավելվածների եւ ընկերության ամպային պահոցների օգնությամբ տվյալների մշակման ծառայությունների աճող պահանջարկի շնորհիվ:

Alibaba ընկերությունը հիմնվել Է 1999 թվականին եւ համարվում Է աշխարհում խոշորագույն կազմակերպություններից մեկը, որն զբաղվում Է Էլեկտրոնային առեւտրով եւ թվային վճարումներով: Ջեկ Ման իր պաշտոնը թողել Է կորպորացիայի հիմնադրման 20-րդ տարեդարձին՝ 2019 թվականի սեպտեմբերի 10-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում