Բացի ՉԺՀ-ից 107 երկրում գրանցվել է կորոնավիրուսի 30 574 դեպք. ՀՀ-ում կատարվել է 211 հետազոտություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` մարտի 9-ի ժամը 18:00-ի դրությամբ, Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 80 904 հաստատված դեպք, առողջացածների թիվը՝ 58 807 (72.7%): Գրանցվել է 3 123 մահ (3.9%): Աշխարհում գրանցվել է 111 478 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 107 երկրում գրանցվել է 30 574 դեպք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 29-ից ռիսկը շատ բարձր է գնահատել ոչ միայն Չինաստանում, այլև տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում:

«Նշենք, որ Հայաստանի միջգերատեսչական աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով իրականացնում է վարակի դեմ պայքարի քննարկումներ, և խնդիրների առկայության դեպքում ներկայացնում ոլորտային առաջարկություններ՝ հաջորդիվ ապահովելով է դրանց իրականացումը:

Մինչ օրս իրականացվել է 211 հետազոտություն՝ 1 դրական արդյունքով:

Շարունակվում է պետական սահմանի անցման կետերում ուժեղացված հսկողությունը: Ներկայումս 14-օրյա բժշկական հսկողությունն իրականացվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից, Իտալիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից ժամանած ուղևորների նկատմամբ՝ անկախ քաղաքացիությունից (երկրների ցանկում ավելացվելու են Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան):

Ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվել են ոստիկանության ուղեկցությամբ և առողջապահության նախարարության մասնագետների պարբերաբար հսկողությամբ: 857 վարորդի (որից 228-ն՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) նկատմամբ սահմանվել է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադարձը, իսկ Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ հսկողությունը սահմանվել է ըստ բնակության վայրի:

Երևան են ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային փորձագետները, ովքեր իրականացնելու են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ հոսպիտալային պատրաստվածության և լաբորատոր հետազոտությունների գնահատում:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում ձևավորվել է «Օպերատիվ զանգերի կենտրոն», հեռախոսահամարը` 060 83 83 00, որն աշխատում է շուրջօրյա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը