Քաղաքականություն

Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման քայլերը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման քայլերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Բրյուսելում քննարկում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Քննարկում ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը»,- գրել է վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը կորոնավիրուսի տարածման պատճառով մեկնարկել է առանց ձեռքսեղմման:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 100 հազարը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում