Ներքին Չարբախ թաղամասում հողաշերտի փլվածքի հետևանքով 2 մարդ է մահացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 8-ին, ժամը 20:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի գերեզմանատան մոտակայքում 2 քաղաքացի արգելափակվել են 3-4 մ խորությամբ փորված փոսում՝ 1 մ հողաշերտի տակ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է,որ Ներքին Չարբախ 1-ին և 11-րդ փողոցների խաչմերուկում ջրագծի անցկացման համար փորված մոտ 4 մ խորությամբ փոսի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. Գարեգին Մ.-ն (ծնված 1968 թ.) և Գագիկ Ղ.-ն (ծնված 1982 թ.) հայտնվել են փոսում՝ մոտ 1 խմ հողաշերտի նստվածքի տակ:

Փրկարարները հողաշերտի տակից դուրս են բերել Գարեգին Մ.-ի և Գագիկ Ղ.-ի դիերը: Բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը մահացածների հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Փրկարարներն իրականացրել են սահմանազատման աշխատանքներ:

Հայերեն Русский

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն