Շիրակի մարզպետը դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու երկրորդ որոշումն է ստորագրել

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՄԱՐՏԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետը Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու երկրորդ որոշումն է ստորագրել: Այս մասին մարտի 7-ին լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետը` նշելով, որ ինքը երկրորդ գրություն է ստացել դատախազից: ,Երկրորդ գրությունն եմ ստացել դատախազից՝ մտահոգություններով, նաև այս ընթացքում հանդիպել ենք թե դպրոցական անձնակազմի, թե ծնողների հետ: Մտահոգությունները բավականին խորքային են, որևէ անձնական կոմպոնենտ չկա: Քաղաքական կոմպոնենտ առավել ևս չկա, որովհետև ես ընդամենը 2 օր առաջ եմ բացահայտել, որ տիկինը կուսակցության ներկայացուցիչ է: Ես տեսել եմ մտահոգություն և դրանով պայմանավորված երեկ ստորագրել եմ ազատելու որոշումը: Ես անձնական որևէ խնդիր չունեմ Մեսրոպյան մարդու հետ, ես խնդիր եմ տեսնում գործատու-աշխատող հարաբերությունների տիրույթում և ինձ համար առաջնահերթությունը այդ միջավայրում կրթության որակի և շարունակականության ապահովման մոտեցումն էե, - նշեց Տիգրան Պետրոսյանը:

Ինչպես տեղեկացնում է ,Արմենպրեսե-ը Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը, ով 2019 թվականի փետրվարին մարզպետի որոշմամբ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, մեկ տարի անց՝ փետրվարի 25-ին, դատարանի որոշմամբ վերականգնվել էր իր պաշտոնում: Սա առաջացրել էր դպրոցական հանրույթի դժգոհությունը և նրանք բազմաթիվ դիմումներ էին ներկայացրել թե Շիրակի մարզպետին, թե մարզի դատախազին: Դպրոցի տնօրենին նաև մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, գումարների հափշտակման համար: Այս մասով քրեական գործն արդեն դատարանում է: Հենց դատական նիստի ժամանակ էլ մեղադրող դատախազները միջնորդեցին փոխել մեղադրյալ Նարինե Մեսրոպյանի խափանման միջոցը և կիրառել կալանավորում: Սակայն դատարանը մերժեց միջնորդությունը: Իսկ նիստի հաջորդ օրը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ստորագրել է տնօրենին աշխատանքից ազատելու նոր որոշումը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային. Կաբո Վերդեն դուրս եկավ խմբից

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը