Կիպրոսում ստեղծվել է Արցախի հետ բարեկամական շրջանակ

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը մարտի 6-ին մասնակցել է Արցախին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայ Դատի Կիպրոսի հանձնախմբի նախաձեռնությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, միջոցառմանը հայտարարվել է Կիպրոսում Արցախի հետ բարեկամական շրջանակի ստեղծման մասին, որին անդամակցում են Կիպրոսի խորհրդարանի, քաղաքային խորհուրդների անդամներ, հայտնի քաղաքական գործիչներ և գիտնականներ։

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հանրապետությունում առկա իրողություները։Նա նաև նշել է տարբեր մակարդակներում արտաքին հարաբերությունների հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտության ձևաչափը միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածության ընդլայնման գործում։

Արմինե Ալեքսանյանը ընդգծել է մի շարք երկրներում գործող Արցախի հետ բարեկամության խմբերի և շրջանակների դերը՝ Արցախի մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հաստատման համար բարենպաստ պայմանների ստեղծման գործում։ Այս համատեքստում ԱԳ փոխնախարարը հատկապես կարևորել է Կիպրոսում Արցախի հետ Բարեկամության շրջանակի ստեղծումը, որը հնարավորություն կընձեռի կենտրոնացնել ջանքերը՝ ինստիտուցիոնալ մակարդակովամրապնդելու և զարգացնելու երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև նպաստելու Կիպրոսում Արցախի ճանաչելիության բաձրացմանը և հանրապետության շահերի առաջմղմանը։

Արմինե Ալեքսանյանը բարձր է գնահատել սփյուռքի ակտիվ ներգրավվածությունըԱրցախում տարբեր զարգացման ծրագրերի իրականացմանը,ինչպես նաև գործուն աջակցությունը հանրապետության արտաքին կապերի հաստատմանն ու ընդլայնմանը։

Նույն օրը Արմինե Ալեքսանյանը Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանի և Հայ Դատի Կիպրոսի հանձնախմբի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Կիպրոսի Հայոց առաջնորդարան և հանդիպում ունեցել Կիպրոսի թեմի կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճեանի, ինչպես նաև Կիպրոսի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ։ Կողմերն ընդգծել են նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ համահայկական նշանակության հարցերի քննարկման համար։

Արմինե Ալեքսանյանն այցելել է նաևՆիկոսիայի Նարեկհայկական վարժարան, հանդիպել վարժարանի ղեկավարության և սաների հետ։

Հայերեն العربية English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս