Life

Վախթանգ Կիկաբիձեն Կիևի փողոցներից մեկում երգել է անցորդների համար

1 րոպեի ընթերցում

Վախթանգ Կիկաբիձեն Կիևի փողոցներից մեկում երգել է անցորդների համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր Վախթանգ Կիկաբիձեն Կիևի փողոցներից մեկում անցորդներին անակնկալի է բերել:

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է Վախթանգ Կիկաբիձեն փողոցի երաժիշտից վերցրել բարձրախոսն ու կատարել «Аэродром» երգը:

Վախթանգ Կիկաբիձեն մոտենում է փողոցում «Мои года, моё богатство» երգը կատարող երիտասարդին:

«Այդքան երիտասարդ ես, ինչո՞ւ ես այդ տխուր երգ երգում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Վախթանգ Կիկաբիձեն:

Այնուհետև երաժիշտին խնդրել է նվագել «Аэродром»-ը, և բարձրախոսը վերցրել է ու երգել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում