Գյումրիում հերթական անգամ հետաձգվեց Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստը

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով մարտի 6-ին կայանալիք դատական նիստը հետաձգվեց հերթական անգամ՝ ամբաստանյալի՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի և մեղադրող կողմի բացակայության պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կողմերի չներկայանալու վերաբերյալ դատարանին ներկայացվել է փաստաթուղթ ինչպես 102-րդ ռազմաբազայի հրամանատարության, այնպես էլ Շիրակի մարզի դատախազության կողմից: Նիստին ներկա չէր նաև տուժողի իրավահաջորդը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը նիստը նախագահող, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին միջնորդություն ներկայացրեց՝ միջոցներ ձեռնարկել 102-րդ ռազմաբազայի կողմից գործով արդարադատության խոչընդոտները՝ այն է Անդրեյ Ռազգիլդեևին դատարան չբերելու գործողությունները, վերացնելու մասին:

Խոսելով 102-րդ ռազմաբազայի կողմից նախորդ դատական նիստին ներկայացված՝ դատարանի կողմից Անդրեյ Ռազգիլդեևի և նրան ուղեկցող անձանց անվտանգության գրավոր երաշխիքի տրամադրման պահանջի մասին, Հայկ Հակոբյանը պահանջը փաստացի հիմնավորումից զուրկ համարեց: «Ռազգիլդևին դատարան չներկայացնելով, և վերջինիս և նրան ուղեկցող անձանց անվտանգության գրավոր երաշխիքի պահանջով հանդես գալով, ռուսական ռազմաբազան՝ հանձինս իր հրամանատարի և ՌԴ ՊՆ, գործում է ՀՀ որպես պետության և Սահմանադրության պահանջներից դուրս, միաժամանակ խախտելով հայ-ռուսական նորմերի պահանջները՝ ՀՀ տարածքում խոչընդոտելով արդարադատության իրականացմանը: Սա իրավաչափ չէ »:

Դատարանը հիմք ընդունելով ամբաստանյալի, ամբաստանյալի պաշտպանի և մեղադրող կողմի բացակայությունը, միջնորդության քննությունը հետաձգեց հաջորդ դատական նիստին՝ մարտի 20-ին:

«Փաստացի, ռազմաբազայի հրամանատարությունը չի կատարում դատարանի օրինական պահանջը և չի ներկայացնում անձին ՀՀ դատական ատյան, որի հետևանքով էլ, ըստ էության, մենք չենք կարողանում գործը քննել: Ամբաստանյալը ընդհանրապես դեռ դատարան չի ներկայացվել: Ռազմաբազայի գործողությունները բացառապես ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ են պարունակում»,-նիստի ավարտին լրագրողներին նշեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը:

Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում և տեսնելով նույն փողոցով քայլող Գյումրի քաղաքի բնակիչ, 02.12.1961 թվականին ծնված Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, հետևել է նրան: Ռազգիլդեևը, հասնելով Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին` ձևերով պատճառելով մարմնական վնասվածքներ՝ անզգուշությամբ առաջացնելով Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանի մահը, այն է՝ վերջինս դեպքի վայրից ստացած մարմնական վնասվածքներով Գյումրի շտապբուժօգնություն ծառայություն ՓԲ ընկերության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն ՓԲ ընկերություն, որտեղ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է։

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը