Դասերը վերսկսվելու են երկուշաբթի. առաջին դասարանցիների արձակուրդի երկրորդ մասը կլինի մարտի 23-ից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցներում երկուշաբթի օրվանից դասերը կվերսկսվեն, իսկ առաջին դասարանցիներին հասանելի գարնանային երկշաբաթյա արձակուրդի երկրորդ մասը կլինի մարտի 23-ից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

«Արձակուրդները Հայաստանում մարտի 1-ին հաստատված նոր տիպի կորոնավիրուսի պատճառով մեկ շաբաթով շուտ սկսեցին՝ մարտի 2-8-ը և կվերսկսվեն մարտի 9-ից: Ուսումնական պլանով՝ առաջին դասարանցիների արձակուրդները պետք է տևեն 2 շաբաթ, այդ իսկ պատճառով՝ նրանց գարնանային երկշաբաթյա արձակուրդի մյուս մասը կլինի մարտի 23-30-ը»,- ասաց նա:

Կառավարության նիստի ժամանակ՝ մարտի 5-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ դասերը չշարունակելու հետ կապված հատուկ ցուցումներ չունեն:

Ընթացիկ շաբաթ կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված հանրապետության կրթական հաստատություններում մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան