Հասարակական

Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը

1 րոպեի ընթերցում

Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հովհաննիսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի գործընկերներ, ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։ Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին:

Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքանչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար: Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ»,- գրել է Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ իր ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու է հենց ռազմական կրթության ոլորտում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում