Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մարտի 5-ին ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի առողջական վիճակը, որին մարտի 6-ին գիշերը տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, գնահատում են ծայրահեղ ծանր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ասաց, որ Երևանում երեխայի մոտ կատարվել է կրկնակի պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա, որի միջոցով հաստատվել է, որ աղջիկն ունի ծանր զուգակցված բազմակի տրավմա, գլխուղեղի փակ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի բազմակի ոսկորների, ծնոտի, ամրակի, 10-րդ կողի կոտրվածքներ, կրծքավանդակում արյան կուտակումներ:
«Գիշերը ժամը 01:30-ին Գյումրուց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցների կողմից ռեանիմոբիլով, «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է 13-ամյա մի աղջիկ, որին միացված է եղել արհեստական շնչառություն: Նա եղել է անգիտակից վիճակում և այս պահին էլ դեռ ուշքի չի եկել: Երեխան այս պահին էլ շարունակում է մնալ արհեստական շնչառության սարքին միացված՝ ինտուբացված, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, բայց կայուն է: Արնահոսություն չկա, հրատապ կամ կրկնակի միջամտության ցուցմունքներ այս պահին չունենք, իրականացվում է կոմպլեքս, ինտենսիվ բուժում»,- նշեց Դալլաքյանը:
Նա շեշտեց, որ աղջնակի մոտ առկա գանգուղեղային տրավման շատ լուրջ է և այդ փաստը նրա կյանքի համար լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Գյումրիից Երևան տեղափոխելու ճանապարհին աղջկա ճնշումն ընկել է, սակայն ռեանիմոբիլի բժիշկները կայունացրել են վիճակը:
«Այժմ երեխայի զարկերակային ճնշումը, սրտի աշխատանքը նորմայի սահմաններում են, սակայն շնչում է դեռևս արհեստական շնչառության սարքի միջոցով»,- ասաց Չոբանյանը:
Նրա խոսքով՝ դեռևս վաղ է ասել, արդյոք երեխան ապաքինվելուց հետո առողջական խնդիրներ կունենա՞, թե ոչ:
Մարտի5-ինժամը15:40-ինհիվանդանոցիցոստիկանությանՄուշիբաժինհաղորդումէրստացվել,որ«տրավմայինշոկով,գանգուղեղայինփակվնասվածքով»ԳյումրուՊռոշյանփողոցիտներիցմեկիցբուժօգնությանէտեղափոխվել13-ամյամիաղջիկ:
Դեպքիվայրմեկնածօպերատիվխմբիծառայողներըբնակարանումհայտնաբերելէինաղջկամոր՝43-ամյաՄարինեԽ.-իդիակը՝բռնությանհետքերով:
Ձեռնարկվածանհետաձգելիօպերատիվ-հետախուզականմիջոցառումներովԳյումրուոստիկաններըպարզելենդեպքիորոշհանգամանքներ:Արդյունքում՝հայտնաբերվելևհանցագործությունկատարելուկասկածանքովբերմանէրենթարկվել28-ամյամիտղամարդ:Նաներկայացվելէրնախաքննություննիրականացնողմարմնին:
Ծեծի ենթարկված 13-ամյա անչափահասը մարտի 5-ին Գյումրիում վիրահատվել է: