Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիների կեցավայր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է կորոնավիրուսով պայմանավորված Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիների կեցավայր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մանրամասներ է ներկայացրել:

«Քիչ առաջ այցելեցի մեր հատուկ պայմաններում ապրող 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց կեցության պայմաններին և ինքնազգացողությանը։ Բոլորը ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և իրենց լավ են զգում»,-նշել է Արսեն Թորոսյանը:

Հայաստանում մարտի 1-ին գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքը: Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով իր կնոջ հետ փետրվարի 28-ին օդանավով ժամանել է Թեհրանից: Նրա հետ ռիսկային շփում ունեցած մարդիկ մեկուսացվել են:

Հայերեն English Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին