Թայկա Վայթիթին նկարահանելու Է «Չառլին եւ շոկոլադի ֆաբրիկան» մուլտսերիալը. Variety
1 րոպեի ընթերցում
![Թայկա Վայթիթին նկարահանելու Է «Չառլին եւ շոկոլադի ֆաբրիկան» մուլտսերիալը. Variety](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1007541.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորզալանդացի դերասան եւ ռեժիսոր Թայկա Վայթիթին կնկարահանի «Չառլին եւ շոկոլադի ֆաբրիկան» մուլտսերիալի երկու Էպիզոդ, որոնք ցուցադրվելու են Netflix-ով: Այդ մասին հայտնել Է Variety-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Շոուն կպահպանի օրիգինալ պատմությունների ոգին, բայց կստեղծի այնպիսի աշխարհ ու հերոսներ, որոնք դուրս են գալիս Դալի գրքի շրջանակներից»,-նորությունը մեկնաբանել Է Netflix-ի ներկայացուցիչը:
Ինչպես աղբյուրը պատմել Է հրատարակությանը, սերիաներից մեկը հիմնված կլինի Ռոալդ Դալի համանուն պատմվածքի սյուժեի վրա, իսկ մյուսն ամբողջությամբ կնվիրեն ումպա լումպով մտացածին ժողովրդին, որի բարեկամն Էր հրուշակագործ Վիլլի Վոնկան:
«Օսկար» մրցանակի դափնեկիրը կգրի սցենարը, ինչպես նաեւ հանդես կգա որպես ռեժիսոր եւ նախագծի գործադիր պրոդյուսեր:
Անիմացիոն ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռեւս հայտնի չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: