Հասարակական

ԱՄՆ ՄԶԳ-ն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը քննարկել են համագործակցության ուղիները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ՄԶԳ-ն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը քննարկել են համագործակցության ուղիները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը մարտի 4-ին Վաշինտոնում հանդիպում են ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բրոք Բիրմանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից:

Աննա Հակոբյանը պարոն Բիրմանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացման նպատակով անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի գործունեության շրջանակներում համագործակցության հնարավորությունները։ Մասնավորապես, քննարկվել են հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանմանը, մարզային մշակութային կենտրոնների հզորացմանը, շրջակա միջավայրի պահպանությանը միտված ծրագրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում