Աննա Հակոբյանը ներկա է գտնվել հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակի համերգին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» փառատոնի շրջանակներում Վաշինգտոնի Ազգային տաճարում մարտի 4-ին տեղի է ունեցել աննախադեպ մուլտիմեդիա-համերգ՝ նվիրված հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ Համերգը կազմակերպել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը` PostClassical Ensemble-ի հետ համագործակցությամբ:

Համերգի պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ներկա էին ԱՄՆ կոնգրեսի անդամներ, վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, եկեղեցական թեմերի առաջնորդներ, բարերարներ, ամերիկահայ կազմակերպությունների, կուսակցությունների և համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։

«Համերգը մեկնարկեց «Դլե յամանով»՝ հռչակավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի անզուգական կատարմամբ։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր բացման խոսքում առանձնահատուկ ընդգծել է միջոցառման անցկացման վայրի ընտրությունը, հիշատակելով, որ այնտեղ է ամփոփված ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի աճյունը: Դեսպանը նշել է, որ նախագահ Վիլսոնը սահմանել է քաղաքացիների իրավունքների առաջին օրինակները և ներկայացրել ազգերի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքները: Պատահական չէ, որ նախագահ Վիլսոնի մարդասիրական գործունեությունը մեկ դար անց ուղի հարթեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ներկա կոնգրեսականներին և նրանց գործընկերներին, ովքեր քվեարկել են Համայնքների պալատում և Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի օգտին: «Սա հարգանքի տուրք էր ոչ միայն հայ նահատակների, այլ նաև բոլոր այն ամերիկացի գործիչների հիշատակի առջև, ովքեր ջանքեր են գործադրել Հայոց Ցեղասպանության ճանաչման համար»,- նշել է դեսպանը:

Մեկ դար անց հայ ժողովրդի երախտագիտության խորը զգացումն էր, որը ոգեշնչել է Ցեղասպանությունը վերապրածներին ստեղծել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։ Վարուժան Ներսեսյանը հավելել է, որ «Ավրորա» մրցանակաբաշխության հիմնադիրներից Նուբար Աֆեյանը հանդիսանում է նաև Վաշինգտոնում անցկացվող Հայկական փառատոնի և համերգի համանախագահողներից և հովանավորներից մեկը:

Խոսելով թավշյա, ոչ բռնի հեղափոխության մասին, դեսպան Ներսեսյանը փաստել է, որ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը նոր խթան հանդիսացավ հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

Այնուհետև խոսքը փոխանցվել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կրթության ու մշակույթի հարցերով տեղակալ Մարի Ռոյսին: Վերջինս իր ելույթում անդրադարձել է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերություններին՝ նշելով, որ մշակույթն իր առանձնահատուկ դերն ունի այդ համատեքստում: Տիկին Ռոյսը կարևորել է նաև գիտական ու կրթական բնագավառներում առկա համագործակցության մակարդակը:

Համերգի ընթացքում PostClassical Ensemble-ին նվագակցել են հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը: Երաժշտությունն ուղեկցվում էր սիրիահայ արվեստագետ Գևորգ Մուրադի` Սայաթ-Նովային նվիրված մուլտիմեդիա նկարազարդումով: Հատուկ այս համերգի համար գրված երաժշտության հեղինակն է հայտնի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել