Marvel-ը Մեծ Բրիտանիայի մասին կոմիքսների նոր գերհերոսների կներկայացնի Brexit-ից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Marvel Comics կինոընկերությունը ձեւավորում Է գերհերոսների նոր թիմ, որոնք կմարմնավորեն Անգլիան, Շոտլանդիան, Հյուսիսային Իռլանդիան եւ Ուելսը: Նրանք, սյուժեի համաձայն, պետք Է ջանան պահպանել Մեծ Բրիտանիայի միասնությունը Եվրոպական միության կազմից նրա դուրս գալուց հետո: Այդ մասին The Wall Street Journal թերթին պատմել Է բրիտանացի նկարիչ եւ կոմիքսների ապագա շարքի հեղինակ Պոլ Գրիսթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա հարցազրույցում հայտնել Է, որ նոր կոմիքսի հերոսների առաջնորդը դարձել Է Բրիտանիա անունով թխահեր կինը, որը կրում Է առյուծի՝ Մեծ Բրիտանիայի ավանդական խորհրդանիշի պատկերով վահան: Բրիտանիային օգնում են շիկահեր շոտլանդուհի Քելփին, վալիուհի Խորը, որը կարողանում Է ձայնով լեռներ ճեղքել, եւ իր դեմքը թաքցնող մարդ Օձը՝ Հյուսիսային Իռլանդիայից: Թիմի հինգերորդ մասնակիցը Յունիոն Ջեկն Է՝ 1970-ական թվականների կոմիքսների գործող անձ, որի հագուստը ներկայացնում Է Միացյալ Թագավորության, բայց ոչ Անգլիայի դրոշը:

«Հիմնական մտահղացումն այն Է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը ցանկանում Է գերհերոսների նոր թիմ հավաքել, որպեսզի համախմբի երկիրը Brexit-ից հետո: Դա լինելու Է բոլորի համատեղ աշխատանքի օրինակը Միացյալ Թագավորությունում: Բայց իրականում ամեն ինչ չԷ, որ կընթանա այնպես, ինչպես պլանավորվում Էր»,-գլխավոր սյուժետային գիծը ներկայացրել Է 59-ամյա Գրիսթը: Նրա խոսքով՝ թիմը մի քանի անգամ կհայտնվի պառակտման եզրին:

Նկարիչն ասել Է, որ այդ պատմության սյուժեի շուրջ ինքը խորհրդածել Է 40 տարի: Նա ակնարկել Է, որ պատմության մեջ կարող Է հայտնվել անսպասելի շրջադարձ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Sunday Mirror թերթին տված հարցազրույցում Սիացյալ Թագավորությունը համեմատել Է Marvel-ի կոմիքսների եւ ֆիլմերի հերոս Հալքի հետ: Ջոնսոնը կանխագուշակել Է, որ իր երկիրը Եվրամիության կապանքներից կազատվի Հալքի նման:

Մեծ Բրիտանիան ԵՄ-ն լքել Է 2020 թվականի լույս փետրվարի 1-ի գիշերը՝ դուրս գալու պայմանների շուրջ երեք տարի տեւած բանակցություններից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի

Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից

ՃՏՊ Վայոց ձորի մարզում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից