Հասարակական

ԵԿՄ-ն համախմբվել է և ընդլայնում է իր շարքերը. Սասուն Միքայելյան

2 րոպեի ընթերցում

ԵԿՄ-ն համախմբվել է և ընդլայնում է իր շարքերը. Սասուն Միքայելյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրապահ կամավորականների միությունը կարճ ժամանակահատվածում կարողացավ համախմբվել և դառնալ միասնական կուռ կառույց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին ասաց Երկրապահների միության նախագահ Սասուն Միքայելյանը:

«Արցախյան ազատամարտի դժվարին ժամանակներում ամենամեծ ծանր բեռը ընկել էր Երկրապահ կամավորականների վրա: Գիտակցելով Արցախի և Հայաստանի հերոսական ժողովրդի և համայն հայության համախմբման շնորհիվ կարողացանք հաղթել»,- ընդգծեց Միքայելյանը:

ԵԿՄ նախագահի խոսքով` 12-րդ համագումարից հետո իրենց հաջողվել է այլ կազմակերպությունների անդամներին նույնպես ներգրավել իրենց միության կազմում:

«Այդ բոլոր կազմակերպություններից կարողացանք ընդգրկել մեկ անդամ մեր վարչության կազմում: Այսօր վարչությունը համալրված է այդ կառույցի անդամներով, և մենք ավելի ենք ընդլայնում մեր շարքերը»,- նշեց Սասուն Միքայելյանը:

1959 թ. այս օրը ծնվել է Վազգեն Սարգսյանը՝ ռազմական եւ քաղաքական գործիչ: Եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թթ. եւ այնուհետեւ՝ 1995-1999-ին: Նաեւ եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թ. հունիսի 11-ից մինչեւ իր սպանության օրը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Նրան տրվել է Սպարապետ հերոսական պատվանունը, քանի որ մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության եւ Հայկական բանակի կայացման գործում: Վ. Սարգսյանին շնորհվել են Հայաստանի եւ Արցախի բարձրագույն՝ Հայաստանի ազգային հերոս եւ Արցախի հերոս կոչումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում