Հայաստանը համաճարակների կանխարգելման գործում բարձր ցուցանիշով կանաչ գոտում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաճարակների կանխարգելման գործընթացում աշխարհի երկրների թվում Հայաստանն ունի բարձր ցուցանիշ՝ 90 միավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համաճարակների կանխարգելման preventepidemics.org կայքը տեղեկացնում է, որ Հայաստանն ունի լավ պատրաստվածություն՝ դիմակայելու համաճարակների:

«Նրանք ունեն գործող համակարգեր ՝ առողջապահական սպառնալիքները գտնելու, կանգնեցնելու և կանխարգելելու համար, բայց պետք է աշխատեն այդ պաշտպանության մակարդակը իրենց ժողովրդի համար պահպանելու ուղղությամբ»,-նշված է կայքում:

Կայքի ինտերակտիվ քարտեզի վրա կանաչ գույնով ներկայացված այն երկրները, որոնք ունեն պաշտպանվածության ապահով մակարդակ: Նշվում է, որ Հայաստանը հասել է ReadyScore 80 և ավելի միավորի և աշխատում է իր ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:

Ըստ կայքի՝ համաճարակների կանխարգելման գործում Հայաստանի դեպքում ուժեղ կողմերն են՝ համակարգումը, հաղորդակցությունը, քարոզչությունը, ապահով սնունդը: Հայաստանում կենդանուց մարդուն անցնող հիվանդությունների կանխարգելումը բարձր մակարդակի վրա է: Թույլ կողմերից է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը:

Հայաստանի հարևան երկրներից ներկայացված է Վրաստանի ցուցանիշը, որն ունի 57 միավոր: 90 և ավելի ցուցանիշներ ունեցող երկրներից են Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան, Արաբական Միացյալ Էմիրությունները:

Այս ցուցանիշին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Հայաստանը պատրաստ է հայտնաբերելու, կանգնեցնելու և կանխարգելելու համաճարակները»,-նշել է փոխվարչապետը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան