Քաղաքականություն

Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 5-ի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:

Քվեարկության կդրվեն նախորդ օրը երկար քննարկված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Պատգամավորները կքննարկեն նաև«Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և մի քանի միջազգային համաձայնագրեր վավերացնելու մասին հարցերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում