Փաշինյանի խոսքով՝ Ամուլսարի հարցով հանրաքվե անցկացնելու եզրակացության չեն եկել, բայց կաշկանդված չեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ եթե քննարկումների արդյունքում գան եզրակացության, որ անհրաժեշտություն կա Ամուլսարի հանքի շահագործման հարցը հանրաքվեի դնել, ապա որևէ բանով կաշկանդված չեն: Սակայն, թե այդ առումով ինչպիսի իրավական կարգավորումներ կան, վարչապետը այս պահին դեռ չգիտի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին:

Պատգամավորը նկատեց, որ Ամուլսարի խնդիրը մնում է համապետական արդիական հարց և անմիջական ազդեցություն ունի քաղաքացիների անվտանգության և առողջության վրա, և ՀՀ քաղաքացին ունի բոլոր իրավունքները որոշելու՝ Ամուլսարը շահագործվելու է, թե մնալու է սար: Նա հետաքրքրվեց, թե արդյոք պատրաստվում են հանրաքվեի դնել Ամուլսարի շահագործման հարցը:

«Եթե քննարկումների արդյունքում կգանք նրան, որ կա այդպիսի անհրաժեշտություն, որևէ բանով կաշկանդված չենք: Եթե մինչև հիմա այդպիսի նախաձեռնությամբ հանդես չենք եկել, նշանակում է, որ չենք եկել այն եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնել»,-ասաց վարչապետը:

Անի Սամսոնյանը նշեց, որ ուղիղ ժողովրդավարությունը որպես գործիք կիրառելու հարցը վերջերս դարձել է արդիական, և ինքը կարծում է, որ հասունացել է պահը, որ ժողովուդրը որոշի՝ արդյոք սարը շահագործվելու է, թե ոչ, քաղաքացիները հույս ունեն, որ սարը հանք չի դառնալու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Եթե ՀՀ օրենսդրությունը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել հանրաքվեով, Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս նաև, որ հանրաքվե լինի քաղաքացիական նախաձեռնությամբ, եթե այդպիսի հնարավորություն կա, ինչու այդպիսի նախաձեռնություն չկա, եթե չկա այդպիսի հնարավորություն, ուրեմն պետք է նայել, դա զուտ իրավական հարց է, որին այս պահին պատրաստ չեմ պատասխանել: Կդիտարկենք Ձեր առաջարկը և կտեսնենք, թե ինչպիսի իրավական դաշտ է գործում այդ առումով»:

Հայերեն

Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ շոգի պատճառով

Քաղաքապետարանը 11 վարչական արձանագրություն է կազմել առանց թույլտվության գործունեության դեպքերի առնչությամբ

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը

ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Թուրքիան անընդունելի է համարում Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումները