Ցուկերբերգը պատմել Է, թե ինչպես Է Facebook-ը կարգավորում կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անվճար օգնում Է գովազդային հայտարարություններ զետեղել կորոնավիրուսի հետ կապված իրադրության շուրջ եւ հեռացնում Է հիվանդության վերաբերյալ ստահոդ տեղեկատվությունը: Այդ մասին հայտարարել Է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչները Business Insider ամերիկյան հրատարակությանը հայտնել Էին, որ Facebook-ն այն գովազդի արգելք Է սահմանում, որը խոստանում Է պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց կամ բուժել դրանից:

Ցուկերբերգը նշել Է, որ, եթե օգտատերը սոցցանցում կորոնավիրուսի հետ կապված որեւԷ բան Է փնտրում, ապա այդ դեպքում նա կստանա ծանուցում, որի օգնությամբ կարելի Է մտնել ԱՀԿ-ի կայք կամ առողջապահության տարածքային մարմնի Էջ: Այդպես նա կկարողանա վերջին տեղեկատվությունն ստանալ այդ հիվանդության վերաբերյալ: Մինչդեռ, եթե օգտատերը գտնվում Է մի երկրում, որտեղ ԱՀԿ-ն վիրուսի փոխանցում Է գրանցել մարդուց մարդու, նա այդ տեղեկատվությունը կտեսնի Facebook-ի նորությունների ժապավենում:

«Մենք աշխատում ենք երկրների առողջապահության նախարարությունների եւ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԱՀԿ-ն, CDC-ն (Հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման կենտրոն) եւ ՅՈւՆԻՍԵՖ-ը, որպեսզի նրանք կարողանան ժամանակին եւ ստույգ տեղեկատվություն ստանալ կորոնավիրուսի մասին: Մենք ԱՀԿ-ին տրամադրում ենք այնպիսի քանակությամբ անվճար գովազգային հայտարարություններ (զետեղելու հնարավորություն), որքան նրանց հարկավոր Է կորոնավիրուսին հակազդելու համար, ինչպես նաեւ տրամադրում ենք այլ աջակցություն»,- գրել Է Ցուկերբերգը Facebook-ի իր Էջում: Նաեւ նա նշել Է, որ սոցցանցն զբաղվում Է «կեղծարարությունների տարածման եւ վնասարար ապատեղեկատվության կանխմամբ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում