Հասարակական

Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց փոստային առաքմամբ դեղ ստանալը թույլատրող նախագիծը 

1 րոպեի ընթերցում

Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց փոստային առաքմամբ դեղ ստանալը թույլատրող նախագիծը 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանիներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է թույլատրել դեղերի ստացումը փոստային ծառայության միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 95 կողմ, 12 ձեռնպահ ձայներ:

Գործող օրենքի համաձայն, անձը սահմանը հատելիս կարող է իր հետ տեղափոխել դեղ, սակայն փոստային առաքման միջոցով արգելվում է ստանալ դա: Այս կարգավորմամբ առաջարկվում է թույլատրել փոստային ծառայության միջոցով ստանալ դեղը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում