Հասարակական

ԱԺ-ն ընդունեց սոցիալական ծառայություն մատուցող տարածքային մարմիններին առնչվող օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունեց սոցիալական ծառայություն մատուցող տարածքային մարմիններին առնչվող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը միտված է միասնական սոցիալական ծառայություններ մատուցելու համակարգի ներդրմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծը ԱԺ նիստում ընդունվեց 112 կողմ ձայնով:

Որոշում է կայացվել, որ սոցիալական աջակցություն և սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինները վերադառնան սոցիալական պաշտպանության համակարգ, որպեսզի երաշխավորվի սոցիալական կարիքի գնահատման և մեկ պատուհանի միջոցով սոցիալական ծառայություններ մատուցելու սկզբունքը:

Ներկայացված օրենքներից հանվելու է ՏԻՄ եզրույթը. առաջարկվում է որպես սոցիալական կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման պատասխանատու մարմին նշել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում