Լեդի Գագան բացահայտել Է նոր ալբոմի մանրամասները
1 րոպեի ընթերցում
![Լեդի Գագան բացահայտել Է նոր ալբոմի մանրամասները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1007145.jpg)
«Երաժշտությունն արդեն մի անգամ բուժել Է ինձ: Նույնը տեղի Է ունեցել, երբ ես աշխատում Էի նոր ձայնագրությունների վրա,-մեկնաբանել Է Գագան:- Chromatica-ն ապաքինման, ինչպես նաեւ խիզախության պատմություն Է, եթե խոսքը սիրո մասին Է: Ես կարծում եմ, որ որեւԷ մեկին սիրելու համար հարկավոր Է շատ համարձակ լինել»:
Հայտնի Է, որ երգչուհու ալբոմը կթողարկվի ապրիլի 10-ին: Դրանում տեղ կգտնի 16 թրեք, այդ թվում՝ Stupid love-ը: Անցյալ շաբաթ «Օսկար» մրցանակի դափնեկիրը Ցանցում հրապարակել Էր ֆուտուրիստական հոլովակ, որում փորձում Է վերականգնել խաղաղությունը պատերազմող ցեղերի միջեւ:
Նախնական պատվերը հասանելի Է արդեն այժմ:
Լեդի Գագայի վերջին՝ Joanne ալբոմը, ներկայացվել Է 2016 թվականին: Այն անմիջապես գլխավորեց Billboard 200 երաժշտական չարթը, իսկ մի քանի երկրում ոսկե եւ պլատինե կարգավիճակ ստացավ վաճառված օրինակների թվաքանակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: